Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հասարակությունը սիրում է հալածվածներին

Հասարակությունը սիրում է հալածվածներին
07.12.2024 | 13:53

Եթե նկատել եք՝ հալածվածների կերպարը հասարակության մեջ, որպես կանոն, ավելի համակրելի է։ Հասարակությունը սիրում է հալածվածների կերպարը ոչ թե այն պատճառով, որ լավ է հալածված լինելը, այլ այն պատճառով, որ թույլին օգնելու բնական մղումը խոսում է թե՛ անհատապես, և թե՛ խմբապես։

Իսկ շատերը սկսում են չարաշահել սա՝ հալածվածի կերպարը դարձնելով քաղաքական և հանրային զգացմունքների կառավարման տեխնոլոգիայի բաղադրիչ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5784

Մեկնաբանություններ